Թել-Ավիվում անհայտ անձը դանակահարել է 9 մարդու
Թել-Ավիվում անհայտ անձը ավտոբուսում հարձակվել է ավտոբուսի մեջ գտնվող ուղևորների վրա և դանակահարելով՝ միջին և ծանր տեսակի մարմնական վնասվածքներ է հասցրել 9 ուղևորի: 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ոստիկանության տվյալների, իրավապահների կողմից կրակ բացելու արդյունքում՝ հարձակվողը վիրավորվել է ոտքի շրջանում և ձերբակալվել է:
Դեպքի վայրը շրջապատվել է իրավապահ մարմինների աշխատակիցներով՝կատարվածի մանրամասները բացահայտելու համար:
Ըստ իրավապահների հնարավոր է ՝ այդ ամենը ահաբեկչական փորձ է եղել:
Լրատվամիջոցները հայտնել են, որ հանցագործը ծագումով արաբ է՝ պաղեստինցի կամ Իսրայելի քաղաքացի: