211652_close_icon
views-count13288 դիտում article-date 21:35 20-01-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրու ոճրագործության մասին

Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի եւ առավելագույնս արդար դատավարության իրականացման համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Կառավարությունն անելու են ամեն ինչ: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ոչ միայն սգում են փոքրիկի մահը, այլեւ անձնավորված են ընդունել այս կորուստը: Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40338/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հունվարի 20-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել էր 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր