211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

views-count3343 դիտում article-date 15:58 19-03-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել է 6 տասնյակից ավելի մարդ: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել և խնդրել կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից:

Նմանատիպ նյութեր