211652_close_icon
views-count3962 դիտում article-date 14:09 20-01-2015

Գագիկ Ծառուկյանն ո՞ւմ համար վառեց 3 մոմերը. մոմավառություն՝ Աբովյանում. aravot.am

Այսօր Աբովյան քաղաքում պետք է լիներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը: Սակայն Գյումրիի դեպքերի հետ կապված այն հետաձգվեց: ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ նույն ժամին Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում լինելու է մոմավառություն՝ Ավետիսյանների ընտանիքի վերջին զոհի՝ փոքրիկ Սերյոժայի հիշատակին: [url=http://www.aravot.am/2015/01/20/533965/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ականների եւ եռյակին վերջերս միացած մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ այցելեցին եկեղեցի՝ մոմ վառելու: Եկեղեցում աբովյանցիներից մեկը մոտեցավ Գագիկ Ծառուկյանին ու վստահեցրեց, որ եկել է եկեղեցի՝ հենց նրա համար մոմ վառելու. «Աստված միայն գործերիդ հաջողություն տա ու առողջություն՝ երեխեքիդ հետ միասին, ցավդ անեմ»: Գագիկ Ծառուկյանը 3 մոմ վառեց: Aravot.am-ը պարոն Ծառուկյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ 3 մոմ, ո՞ւմ համար վառեցիք այդ մոմերը: Նա պատասխանեց. «Անցյալի, ներկայի ու ապագայի համար: Ես միշտ 3 հատ եմ վառում»: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2015/01/20/533965/]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր