3171 դիտում
14:53 09-08-2019
2008-ի ապրիլին Վրաստանին MAP-ի տրամադրումը հետաձգելը կանաչ լույս վառեց Ռուսաստանի համար. Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին IWPR-ին տված [url=https://iwpr.net/global-voices/i-should-have-screamed-more-saakashvili-2008]հարցազրույցում[/url] նշել է, որ 2008 թվականին գերմանացիները համաձայնելով Վրաստանին MAP-ի (ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան) տրամադրման հարցը հետաձգել մինչև դեկտեմբեր, փաստացի կանաչ լույս վառեցին Ռուսաստանի համար: Նրա խոսքով, դա կարելի է որակել որպես ռուս-գերմանական խաղ: Գրում է [url=https://www.aliq.ge/vrastanin-map-i-tramadrumeh-hetadzgeleh-kanach-luys-varec-rusastani-hamar-saakashvili/]Aliq.ge[/url]-ն։
Նրա խոսքով, «կարելի է ասել, որ Ռուսաստանի համար որոշ կանաչ լույս վառեց նաև ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի լռությունը»: Սակայն Սաակաշվիլին առավել շատ իր զայրույթն արտահայտել է ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հասցեին:
«Գեյթսը, երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ռազմական ուժ չի կիրառի, Ռուսաստանը Ախալգորին վերցրեց: Նա սարսափելի ցինիկ էր և ՆԱՏՕ-ում մեր անդամագրմանը դեմ էր արտահայտվում»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Մյունխենի գիտաժողովի շրջանակներում անցկացված ընթրիքի ժամանակ Գեյթսը, որ իր կողքին էր նստած, ասել է՝ «Իրոք չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ում ձեր անդամակցությունը լավ գաղափար է, սակայն սա մեր նախագահի ցանկությունն է և ինչ կարող եմ անել»:
Հիշեցնենք, 2008 թվականի ապրիլի 3-ին, NATO-ի անդամ երկրները Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային պետք է տրամադրեին MAP, սակայն, այն Գերմանիային և Ֆրանսիայի խնդրանքով հետաձգվեց մինչև տարվա վերջ:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
07:43 10-10-2023
Ո՞վ «կանաչ լույս» վառեց Արցախի հայաթափման համար․ Փաստ
3003 դիտում
15:40 03-05-2019
2019թ.-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, 2018թ-ի ապրիլին՝ 4324․ ՊԵԿ նախագահի տեղակալ
7966 դիտում
18:09 08-08-2021
Google Map֊ն այլևս ոչ մի կերպ Տիգրանաշենով ճանապարհ ցույց չի տալիս. Վահե Սարգսյան
Այս բաժնից
886 դիտում
19:29 09-01-2025
Բայդենը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
856 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը
796 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել