Հայաստանում արձանագրվել է հագուստի եւ կոշկեղենի գնանկում
2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է տեքստիլեղենի՝ 0.6%, լվացող միջոցների՝ 0.6%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.7%, դեղամիջոցների՝ 0.8%, վառելիքի՝ 1.0%, գորգեղենի՝ 1.1%, խոհանոցային սպասքի՝ 1.2%, շինանյութերի՝ 1.5%, կահույքի՝ 2.0%, ոսկերչական ապրանքների՝ 4.6%, մշակույթի ապրանքների 6.3% գնաճով:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է
կոշկեղենի 2.5%, հագուստի և գործվածքի՝ 1.8%, այգեգործական ապրանքների՝ 1.7%, գրենական պիտույքների՝ 0.7%, գեղահարդարման ապրանքների՝ 0.6 գնանկում: