1148 դիտում
18:21 02-06-2014
ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ, այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2014թ. մայիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%:
2014թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6%):
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`101.9%, ոչ պարենային ապրանքներինը` 102.0%, ծառայությունների սակագներինը` 107.8%, իսկ հունվար-մայիսին 2013թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 104.4%, 102.8, 102.6 և 108.5%:
2014թ. մայիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 119.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 123.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.5%, ծառայությունների սակագներինը՝116.9%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8%-ով:
Նմանատիպ նյութեր
3877 դիտում
20:38 30-04-2014
Սպառողական շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ
1711 դիտում
10:48 13-06-2019
Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ․ «Փաստ»
2284 դիտում
10:57 12-02-2014
Մսամթերքի շուկայում գնանկում է նկատվում
Այս բաժնից
763 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
991 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
769 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու