Ժամանակակից Բոնին և Քլայդը ձերբակալվել են ԱՄՆ-ում
                        ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա Դալթոն Հեյնսին և 13-ամյա Շեյեն Ֆիլիպսին: Նրանք  հարավային նահանգներում մի շարք գողություններ են կատարել: 
Լրատվամիջոցները նրանց անվանել են Բոնի և Քլայդ: Երեխաներին գտել են փոքր բեռնատար մեքենայի մեջ  Ֆլորիդա նահանգի Պանամա-Սիթի-Բիչ քաղաքում:
Նշվում է նաև, որ աղջիկը տնից փախել է իր սիրեցյալի հետ հունվարի 3-ին: Նրանք երկու շաբաթ մեքենաներ են  և անձնական քարտեր են գողացել: Վերցված մեքենաներով  նրանք հիմնականում ճանապարհորդել են  Հարավային Կարոլինա և Ջորջիա նահանգներով: 
Հեյնսի ծնողները հայտնել են, որ իրենց որդին չի իմացել, որ աղջիկը ընդամենը 13 տարեկան է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

