Պաշտոնական. Բոնին դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող
                        «Սուոնսի»-ի և Կոտ-դ'Իվուարի հավաքականի հարձակվող Վիլֆրիդ Բոնին դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող: Այդ մասին հայտնում է  Կոտ-դ'Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:   Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 
Ոճ պաշտոնական տվյալների համաձայն, «քաղաքայինները» Բոնիի տրանսֆերի համար 35 մլն եվրո են վճարելշ, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր: 
Հիշեցնենք, որ Բոնին «Սուոնսի»-ի կազմում սկսել էր հանդես գալ 2013/14 մրցաշրջանից, և մինչև այժմ  Անգլիայի առաջնութնունում անցկացրած 54 խաղում խփել է 26 գոլ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

