NASA-ի սարքը կուղարկի Պլուտոնի առաջին լուսանկարները
Ամերիկյան NASA տիեզերական գործակալության սարքերից մեկը շուտով կուղարկի Պլուտոն մոլորակի առաջին լուսանկարները: ՙՆոր հորիզոններ՚ անունով սարքը տիեզերք էր ուղարկվել 9 տարի առաջ:
Մինչ օրս որեւէ տիեզերական սարք չի ուսումնասիրել Պլուտոնը եւ դրա 5 արբանյակները: Մոլորակի հեռավորությունը Երկրից մոտ 5 միլիարդ կմ է:
Քանի որ NASA-ի սարքը Պլուտոնից դեռեւս 200 միլիոն կմ-ի հեռավորության վրա է գտնվում, մոլորակը լուսանկարների վրա հազիվ կնկատվի: Այն կերեւա որպես լուսային կետ՝ աստղերի ֆոնին: Սարքը Պլուտոնի մոտով կանցնի հուլիսի 14-ին: