3120 դիտում
15:00 18-01-2015
Ռուսական ռազմաբազան պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը. խորհրդակցություն՝ Գյումրու քաղաքապետի մոտ
Այսօր՝ հունվարի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը:
Հանդիպման օրակարգում անհրաժեշտ հարցերի քննարկումն էր՝ առաջացած լարվածությունը թուլացնելու, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու համար:
Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:
Ի պատասխան, ռուսական կողմը նշեց, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
23:43 11-01-2023
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները դարձյալ կշրջափակեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան
Այս բաժնից
823 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
916 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1183 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին