904 դիտում
23:43 11-01-2023
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները դարձյալ կշրջափակեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչներն այս կիրակի ևս պատրաստվում են շրջափակել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ բողոքի այս ցույցով ռուս խաղաղապահներից պահանջելով բացել Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը։
Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել Ազգային – Ժողովրդավարական Բևեռը։
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հունվարի 15-ին երկրորդ անգամ նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով։ Հունվարի 8-ին նույն պահանջներով իրականացված մեր միջոցառումը մեծ արձագանք է ստացել քաղաքակիրթ աշխարհում և Բերձորի փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ի հեճուկս մեծաթիվ ոստիկանական ուժերի հակաօրինական գործողությունների, մեր նախաձեռնությունը հաջողություն ունեցավ և հիշատակվեց հայտնի համաշխարհային լրատվականներում։
Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց մեր հաջորդ հավաքին»։ Նրանց տարածած հայտարարության մեջ խոսվում է նաև ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահություն իրականացնելու մտադրության մասին։ Նրանք նշում են, որ այս նպատակի համար անհրաժեշտ է մարդկային ռեսուրս, ուստիև ովքեր մասնակցելու ցանկություն և հնարավորություն ունեն՝ լրացնեն հերթապահության վերաբերյալ հետևյալ ձևաթուղթը՝ նշելով իրենց հարմար օրերն ու ժամերը»:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ կիրակի օրը, ցուցարարները «Ազատագրում», «Միջազգային խաղաղապահներ Արցախում», «Արցախը Հայաստան է», «Բացե՛ք Բերձորի միջանցքը», «Ռուսաստան թշնամի», «Ո՛չ ռուսական օկուպացիային» «Մենք ձեզ կերակրում ենք, դուք մեր ճանապարհը չեք բացում», «Արցախի սոված երեխաների լացի ձայնը Ռուսաստանի խղճին է», «Արցախի ոչ խաղաղապահ», «ՀԱՊԿ-ից դուրս» ցուցապաստառներով ու կոչերով մոտեցել էին ռազմաբազային։ Այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանական հատուկ նշանակության զորքերը փոքր-ինչ լսելով նրանց բողոքը՝ արգելել էին ցույցն իրականացնել ռազմաբազայի դիմաց՝ վկայակոչելով «Հավաքների ազատության մասին օրենքը» ու բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների։

Նմանատիպ նյութեր
1001 դիտում
06:31 05-06-2020
«Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն». Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
1028 դիտում
17:09 17-07-2022
Ապստամբությունը բնական իրավունք է․ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը
1288 դիտում
14:01 11-05-2024
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ