Կուբա է ժամանել ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը
Կուբայի մայրաքաղաք Հավանա է ժամանել ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը: Դեռեւս մեկ ամիս առաջ ԱՄՆ-ն ու Կուբան համաձայնության էին եկել՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ:
Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն փոխադարձ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ գործակցութունը ընդհատվել էր դեռեւս 1961 թվականին:
Նախորդ տարվա դեկտեմբերին Վաշինգթոնը դադարեցրել էր Կուբայի հանդեպ առեւտրային սահմանափակումները: