211652_close_icon

Լավրովը ժամանել է Կուբա

views-count1099 դիտում article-date 10:39 20-04-2023
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Կուբա, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Հավանայում նախատեսված են ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգեսի բանակցությունները։

Ռուս նախարարին կընդունի հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը։

Կուբան կլինի Լավրովի լատինաամերիկյան շրջագայության վերջին կանգառը. շրջագայությունը մեկնարկել էր երկուշաբթի։ Այս ընթացքումյ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հասցրել է լինել Բրազիլիայում, Վենեսուելայում և Նիկարագուայում։

Նմանատիպ նյութեր