ԱՄՆ-ի պետքարտուղարը 70 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կուբա. տեսանյութ
ԱՄՆ-ը հերթական խոշոր քայլն է արել Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հավանա, որտեղ մասնակցելու է Կուբայում ամերիկյան դեսպանատան դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը:
Դեսպանատունը Կուբայում կսկսի գործել առաջին անգամ 1961թ. ի վեր:
Քերին Հավանա է ժամանել օգնականների, կոնգրեսի անդամների և երեք ծովային նախկին հետևակայինների ուղեկցությամբ: Ընդ որու, ԱՄՆ-ի պետքարտուղարը պաշտոնական այցով Կուբա է ժամանում առաջին անգամ 1945 թվականից հետո:
Պետքարտուղարը մտադիր է բանակցություններ վարել Կուբայի արտգործնախարարի, կաթոլիկ եկեղեցու ղեկավարների, ինչպես նաև այլախոհների հետ: Ֆիդել և Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումներ նախատեսված չեն: