ԱՄՆ նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա Կուբա այցելել
                        Մայիսի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հույս ունի Կուբա այցելել մինչ 2017 թ. երկրի նախագահի պաշտոնից հեռանալը։ Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այդ մասին նա խոսել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը ճեպազրույցի ժամանակ, որին երկար տարիների ընթացքում առաջին անգամ ներկա են եղել նաև կուբացի լրագրողներ:   
«ԱՄՆ նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա Կուբա այցելել և, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Հավանա»,- հայտարարել է Էռնեստը: 
Նա նաև հաստատել է, որ Օբաման շարունակում է պաշտպանել երկու երկրների միջև կապերի ընդլայնման գաղափարը։ Դա մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ում և Կուբայում դեսպանատների բացմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

