6981 դիտում
22:29 17-01-2015
Հայանիսի գյուղապետը իրենց գյուղում Chevrolet մեքենայով բախվել է Volkswagen-ին, իսկ հետո դեպքի վայրում մեղավորներ է փնտրել
Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը17:30-ի սահմաններում, Հայանիս գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր խաչմերուկում, բախվել են Հայանիս գյուղի բնակիչ՝ 46-ամյա Բաբկեն Սարկիսյանի վարած Chevrolet մակնիշի 170 LL 70 համարանիշի և Նիզամի գյուղի բնակիչ` 30-ամյա Գևորգ Ամիրյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 VO 567 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Chevrolet-ն հաշվառված է Հայանիսի գյուղապետարանի հաշվեկշռում, իսկ վարորդր Հայանիսի գյուղապետն է, ով էլ ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորն է եղել:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Էդուարդ Շախսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի