211652_close_icon
views-count2113 դիտում article-date 09:53 06-10-2023

«Մեղավորներ չեմ ուզում փնտրել․ մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել նման իրավիճակ և′ Արցախի քաղաքական դաշտում, և′ Հայաստանի»․ Գայա Արզումանյան. Aravot.am

«Կարծում եմ՝ հնարավոր էր խուսափել այս խայտառակ վիճակից, եթե ունենայինք լավ ու խելացի ղեկավարներ, եթե միևնույն չլիներ Հայաստանում ապրող հայերից շատերին, թե ինչ է կատարվում Արցախում»,-Aravot.am-ի հարցին՝ հնարավոր չէր արդյոք խուսափել այս իրավիճակից և ելքի ի՞նչ ճանապարհներ եք տեսնում, այսպես պատասխանեց արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը։

Երգչուհուն հիշեցրինք՝ մի առիթով հարցազրույցներից մեկում բառացիորեն նշել էր․ «Ես ուղղակի պինդ ասում եմ՝ Արցախը արցախցունն է, ու պիտի այդ տան դուռը բացվի, որ ես գնամ իմ տուն, իմ հայրենիք, իմ ծնողին գրկեմ, պաչեմ։ Դա իմն է»։ Ու փաստեցինք՝ ցավոք, այսօր փաստացի արցախցուն իր տնից բռնի կերպով դուրս հանեցին և հարցրինք՝ այս իրավիճակի մեղավորներն ովքե՞ր են։ Գայա Արզումանյանը պատասխանեց․ «Ես՝ որպես արցախցի ու հայ ցավում եմ ստեղծված իրավիճակի համար։ Մեղավորներ չեմ ուզում փնտրել․ արդեն շատ ուշ է։ Մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել նման իրավիճակ և′ Արցախի քաղաքական դաշտում, և′ Հայաստանի։ Կարծում եմ՝ բոլոր մեղավորները կպատժվեն ժամանակի ընթացքում։ Չէ՞ որ պատմությունն է մեզ ապացուցում, որ միշտ ներքին դավաճաններ են լինում հայ ազգի մեջ»։

Զրույցի ավարտին երգչուհին ասաց․ «Գիտեք՝ ինչ եմ մտածում․ մենք բոլորս հեռացել ենք Աստծուց, ու սա դրա նշանն էր։ Իսկ վերջում կասեմ, որ գալու է ժամանակը, երբ մենք ենք լինելու տերը մեր հողի, մեր սուրբ Արցախի»։

Նմանատիպ նյութեր