211652_close_icon

Դոնեցկի օդանավակայանն անցել է գրոհայինների վերահսկողության ներքո

views-count1645 դիտում article-date 19:44 17-01-2015
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի օդնավակայանն անցել է իր վերահսկողության ներքո: Դոնեցկի լրատվական գործակալության տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է օդանավակայանը ու դրա հարակից տարածքները: Օդանավակայանում 10 ուկրաինացի զինվորական է գտնվում: Նրանք դադարել են կրակել եւ դիմադրել: ՊՆ-ի գնահատմամբ՝ նրանք շուտով կլքեն տարածքը:

Նմանատիպ նյութեր