«Ոսկե» երիտասարդների «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus մակնիշի 003 QQ 11 համարանիշի և Mercedes մակնիշի 91 ՏՏ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկություններ էր ստացել, որ նշված ավտոմեքենաների վարորդները Երևանում չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոննները, իսկ Lexus-ի ուղևորներն էլ ավտոմեքենայի «լյուկից» մարմինները կիսով չափ դուրս են հանում անգամ այն ժամանակ, երբ մեքենան «ճեմում» է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է Երևանի բնակիչ Սարգիս Ստեփանյանի անվամբ, Mercedes-ն էլ՝ Երևանի բնակիչ Գագիկ Ալթունյանի անվամբ:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որ չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում նրանց «երկաթյա նժույգները» տեղափոխվելու են «պլաշադկա», իսկ օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի