27180 դիտում
09:52 16-07-2015
«Գոլդ» տղերքը «գոլդ» ավտոմեքենաներով տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». պարզվել է, որ բոլորը եղել են «գոլդ» աստիճանի խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 32 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել են ոչ սթափ (խմած):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնականում հայտնաբերվել և տեղափոխվել են «գոլդ» համարանիշներով Lexus-ներ, Mercedes-ներ, Nissan-ներ, BMW-ներ: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են 100-200 հազար դրամ տուգանքի վարչական ակտեր:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որ առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և խմած վիճակում չվարեն ավտոմեքենան:
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ՀՀ ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը, որի հսկողությունը ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ դրվել է ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա:
Վերջինիս հանձնարարությամբ էլ Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա:
[b]Ավելի մանրամասն կարող եք դիտել կիրակի՝ հուլիսի 19-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում:
[/b]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11123 դիտում
12:50 23-03-2017
Խմած վարորդների՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
47946 դիտում
17:31 02-06-2017
Երևանի Գաի պետի կարգադրությամբ «Հենզելն ու Գրետելը» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց