Դոնեցկի օդանավակայանն ինքնաթիռների ընդունում և թռիչք չի իրականացնում
Դոնեցկի օդանավակայանում, ըստ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության որոշման, ժամանակավորապես դադարեցվել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ըստ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության կարգադրության՝ Դոնեցկի օդանավակայանից ինքնաթիռների ընդունումն ու արձակումը ժամանակավորպես դադարեցվել է»,- ասվում է օդանավակայանի կայքում։
Օդանավակայանի գլխավոր կայքի չվացույցում նշված է, որ բոլոր չվերթները հետաձգվել են։
Նշենք, որ Դոնեցկի մարզում շարունակվում է Ուկրաինայի բանակի կողմից անցկացվող հատուկ օպերացիան։