Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների երեխաները նվերներ են ստացել
Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների երեխաների համար մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ իրականացվեց բարեգործական հերթական ձեռնարկը:
Կյանքի կոչվեց մանկական ծրագիր` Սուրբ Ծննդյան երգեր եւ բեմադրություն, որին ակտիվ մասնակցություն ունեցան Եղնիկ համայնքի մանուկները:
2-12 տարեկան 160 երեխաներ նվերներ ստացան: Նշենք, որ նախորդ տարի Եղնիկ և Թաթուլ համայնքներում ջրամատակարարման բարեգործական ծրագիր է իրականացվել: Կառուվցել է խմելու ջրի եւ ոռոգման ներքին ցանցի համակարգը: