211652_close_icon
views-count13189 դիտում article-date 22:00 11-01-2018

Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների 45 ընտանիքների երեխաներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ բաժանվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 10-ին և 11-ին Լոռու մարզի Ախթալայի համայնքի Սուրբ Աստվածածին վանքում, ինչպես նաև Շնողի Ս․Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ բաժանվեցին Ախթալա և Շնող համայնքների 45 ընտանիքների շուրջ 70 երեխաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի, Հայաստանում Աստվածաշնչյան ընկերության, ինչպես նաև Երևանի և Էջմիածնի հավատացյալների նյութական միջոցներով։ Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Տ․ Աղան աբղ․ Երնջակյանը, Ախթալայի Ս․Աստվածածին վանքի վանահայր Տ․Հեթում քահանա Թարվերդյանը, Մայր Աթոռի Ս․Էջմիածնի միաբան Հրայր սրկ․ Մուրադյանը, Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև Երևանի Ս․Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո նվերները բաժանվեցին երեխաներին։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր