211652_close_icon
views-count2051 դիտում article-date 13:45 08-11-2014

Վարչապետն ընդունել է Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն: Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/06/32678/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], Եղնիկ գյուղի 400-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը: Գյուղացիները հրաժարվում էին ճանապարհը բացել՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման ողջ գյուղը ջրադուլ է արել, այն դեպքում, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղին տրամադրել է խողովակներ և մի քանի այլ հարցերով սատար կանգնել գյուղացիներին, սակայն մարզպետը ողջ գյուղի անդորրը խառնել է: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր