Տաջիկստանի ՆԳ նախարարը հրահանգել է իրավապահ համակարգի բոլոր ծառայողներին նիհարել
Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազոն Ռահիմզոդան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հրամայել է իր ծառայողներին զբաղվել իրենց առողջությամբ և միջոցներ ձեռնարկել ավելորդ քաշը կորցնելու ուղղությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։
Երբ ոստիկանը սկսում է գիրանալ, ապա նրա աշխատունակությունը նվազում է։ Մեր ծառայողների քաշը պետք է համապատասխանի տարիքի ու քաշի վերաբերյալ միջազգային չափանիշներին»,-ընդգծել է նախարարը։
Հրամանի կատարմանը հետևելու է հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Անձամբ նախարարն ակտիվորեն զբաղվում է սպորտով։