«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ռասիստական գրառման համար պաշտոնանկ է արել իր սկաուտին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը աշխատանքից հեռացրել է Եվրոպայի իր սկաուտ Տորբեն Ակյաերին: Վերջինս Facebook սոցիալական ցանցում ռասիսատական և հակամիգրացիոն գրառում է կատարել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամլո ծառայությունը մեկնաբանել է սկաուտի պաշտոնանկությունը.
«Մենք ստիպված էինք խզել մեր հարաբերությունները Ակյաերի հետ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` դա տոլերանտ կազմակերպություն է, որը չի հանդուրժում նման պահվածք»:
Ակյաերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում աշխատում էր 2011 թվականից: Մինչ այդ նա աշխատել էր նաև «Համբուրգ»-ում: