«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնանկ կանի Դեվիդ Մոյեսին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մինչև մրցաշրջանի ավարտը պաշտոնանկ կանի թիմի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսին, հայտնում է Daily Mail-ը:
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը և զրկվել է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցելու հնարավորությունից: Որպես Դեվիդ Մոյեսի փոխարինողներ են դիտարկվում Լուի վան Գալը, Յուրգեն Կլոպը: