«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները պատրաստ են պաշտոնանկ անել Դեվիդ Մոյեսին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը անբավարար արդյունքների համար պատրաստ է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսին, հայտնում է Caughtoffside-ը:
Ակումբում հակված են նրան, որ Մոյեսը ի զորու չէ թիմին դուրս բերել խաղային ճգնաժամից, և ցանկանում են այդ պաշտոնում այլ մարզչի տեսնել: Մոյեսին պաշտոնանկ անելու դեպքում թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել Ալեքս ֆերգյուսոնը: