Բեն Աֆլեքը կլինի ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերը
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով «The Hollywood Reporter»-ին, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Բեն Աֆլեքը կլինի ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերը:
Ֆիլմը կպատմի ՖԻՖԱ-ի նախկին գործկոմի անդամ Չաք Բլեյզերի մասին, ով ԿՀՎ իրազեկիչն էր կազմակերպությունում կոռուպցիայի մասին գործով: Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարը ընդունել է կաշառք վերցնելու փաստը` 1998 և 2010 թթ. Աշխարհի առաջնությունների անցկացման տանտերերի ընտրության հարցում: