1020 դիտում
22:09 25-03-2015
Տան արտաքին պատի վրա կան ճաքեր. առկա է փլուզման վտանգ
Մարտի 25-ին, ժամը 16.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 70 տան արտաքին պատի վրա կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Ռ. Ա.-ին պատկանող թիվ 70 ոչ բնակելի տան արտաքին պատն (5x9մ) առանձնացել է մյուս պատերից (մինչև 20 սմ) և թեքվել գյուղամիջյան ավտոճանապարհի վրա:
Դեպքի վայրում ներկա են գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և քաղաքաշինության բաժնի պետը:
Կապ է հաստատվել տանտեր Ռ.Ա.-ի հետ, ով հավաստիացրել է, որ շինության պատի ամրացման աշխատանքները կիրականացնի հաջորդ շաբաթվա մեջ:
Նմանատիպ նյութեր
1014 դիտում
18:40 24-05-2015
Առկա է տան պատի փլուզման վտանգ. ԱԻՆ
Այս բաժնից
1216 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1057 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը