Վրաստանը պրագմատիկ քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ. Ղարիբաշվիլի
Միացյալ Նահանգները Վրաստանի ամենառազմավարական գործընկերն է՝ անկախ այն բանից, թե ինչպիսի քաղաքական ուժ է ղեկավարում այդ երկիրը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի Leaders պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք կիսում ենք մեր հավատարմությունը ընդհանուր ժողովրդավարական ազատությամբ և արժեքներով: Նաև խորը կերպով համագործակցում ենք ԱՄՆ-ի Կոնգրեսի և վարչակազմի հետ, որոնք աջակցում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցելուն»,-ասել է նա:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանն ամբողջապես փոխել է իր վերաբերմունքը, քանի որ այն անհրաժեշտ էր հնարավոր հակամարտություններից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար:
«Դա պետք էր նաև օտարեկրյա ներդրողների պահով: Մենք պետք է նրանց համոզենք, որ Վրաստանը հուսալի կառավարություն ունի: Եթե Վրաստանում խաղաղություն և կայունություն չլինի, Կովկասում ևս խաղաղություն չի լինի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: