Տավուշի մարզպետը հանձնարարել է խստորեն զբաղվել ճանապարհների մաքրության հարցով
Տավուշի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարական է տվել խստորեն զբաղվել ճանապարհների, այդ թվում՝ մայրուղիների մաքրության հարցով:
Շատ կարևորվում է խնդիրը, հատկապես, որ Տավուշի մարզի տարածքով միջպետական ճանապարհ է անցնում: Մարզպետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն՝ պատասխանատու կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ և հարցը մանրամասն քննարկել:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:


