Տավուշի մարզպետը հանձնարարել է կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերը չուշացնել
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզի կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ: Հիմնական քննարկման թեմաները հունվարի 1-ի դրությամբ ազատ մնացորդների ծախսման ուղղղությունների և ընթացիկ տարվա նախահաշիվների կազմման, ինչպես նաև դպրոցներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ էին:
ՊՈԱԿ-ների տնօրենները վերոհիշյալի մասին խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացրին: Մարզպետ Հովիկ Աբովյանն առաջարկեց առկա ազատ միջոցներն ուղղել դասասենյակների նորոգմանը, ջեռուցման խնդիրների կարգավորմանը և համապատասխան աշակերտական գույքի ձեռք բերմանը:
Միաժամանակ ներկայացվեց, որ կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների 2015թ հունվար ամսվա ֆինանսավորումը իրականացվել է: Մարզպետը ՊՈԱԿ-ների տնօրեններին հանձնարարեց կատարել աշխատակիցների աշխատավարձերի վճարումներն առանց ուշացումների: Քննարկվեցին նաև ոլորտին վերաբերող այլ ընթացիկ հարցեր: