211652_close_icon

Որոշ ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

views-count932 դիտում article-date 18:13 14-01-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում լիովին անցանելի են Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ ճանապարհահատվածները: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր