ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Գավառի ավտոճանապարհներին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Ջաջուռի, Տավուշի և Արագածի տարածաշրջաններում մառախուղ է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: