1721 դիտում
10:37 01-12-2014
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է. առկա է անբավարար տեսանելություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով միակողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2, Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածը:
Սևանի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Ջերմուկի, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
18:08 26-11-2014
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
1689 դիտում
18:20 30-11-2014
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
1626 դիտում
18:35 12-01-2015
Ժամը 18:00-ի դրությամբ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ