Արմավիրում աղջկա ծեծի արդյունքում մայրը մահացել է
51-ամյա Լուսիկ Փիրլազադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև փայտով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր մայր, 1929թ. ծնված Կրուպսկայա Փիրլազադյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, այն է` պատճառված վնասվածքների հետևանքով հաջորդ օրն առավոտյան Կ.Փիրլազադյանը մահացել է:
Լուսիկ Փիրլազադյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


