55644 դիտում
23:59 13-08-2021
Ինքնասպանություն՝ Երևանում. 35-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել. դին անանցանելի վայրից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մարտիկյանի գլխավորությամբ։
Դին տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վաղինակ Մ-ն է։
Փաստի առթիվ ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղում ծառայություն են կատարել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
87987 դիտում
10:35 12-10-2017
Ողբերգական դեպք Երևանում. 30-ամյա տղամարդը ինքնասպանություն գործելով՝ Դավիթաշենի կամրջից ցած է նետվել