211652_close_icon

ՀՀ վեց քաղաքացիների սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է

views-count2320 դիտում article-date 17:10 14-01-2015
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազություն

Նմանատիպ նյութեր