211652_close_icon
views-count402350 դիտում article-date 13:12 10-01-2017

Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղայի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը Աղվան Հովսեփյանի հրամանով կատարելու է գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության գործով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչության պետ, քննչական ծառայության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են այնպիսի քննիչներ, ովքեր բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող քրեական գործեր են քննել և այդ գործերը ուղարկել դատարաններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 10-ին, քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղայի՝ 20-ամյա Մեխակ Հարությունյանի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/08/1055507/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում կեսօրին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը։ Վերջինս կասկածվում է հունվարի 7-ին՝ Գավառ քաղաքում, իր համագյուղացի, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու մեջ։ Սպանությունը կատարելուց հետո նա դիմել էր փախուստի, սակայն տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները տիրապետում են ողջ ինֆորմացիային և ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել նաև իր վարած այն ավտոմեքենան, որով ինքը ժամանել էր սպանության վայր, այլ ելք չունենալով՝ մեղայականով ներկայացել էր ոստիկանություն։ Նրան հայտնաբերելու օպերացիան ղեկավարել էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, նույն գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Արտավազդ Ղազարյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր