157991 դիտում
13:11 11-03-2020
Նոր մանրամասներ՝ երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործից. մինչ այդ, սպանության կասկածանքով ձերբակալված եղբայրները ծեծի են ենթարկել Mercedes-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին, 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մարտի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված նախնական տեղեկությունների հիման վրա։
Փաստի առթիվ Գեղարքունուքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Հովհանիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Գավառի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Ղռեջյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի 70 VV 099 համարանիշի ավտոմեքենայով իր ուղևոր՝ Գավառի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ղռեջյանի հետ Սևան քաղաքից վերադառնալիս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Հայրավանք գյուղի մոտակայքում գտնվող ժողովրդին հայտնի «Ազատի տակ» կոչվող տարածքում Ռ. Ղռեջյանը, նկատելով Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Միսակ Ումրշատյանի՝ ճամփեզրին կանգնած ազգականներ, Լճափ գյուղի բնակիչներ, 24-ամյա Ռոման Ումրշատյանին, 31-ամյա Վասակ Թովմասյանին և Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի բնակիչ, 38-ամյա Վահագն Դադիկյանին, դիտավորությամբ ՎԱԶ 21099-ով հարվածել է նրանց, իսկ հետո բախվել ճամփեզրին կայանված Mercedes և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։
Պարզվել է, որ տեղում մահացել է Ռ. Ումրշատյանը, իսկ Վ. Թովմասյանը, Վ. Դադիկյանը, Ա. և Ռ. Ղռեջյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, նշված միջադեպից առաջ, ժամը 16։00-ին «Գավառ» բժշկական կենտրոնից Գավառի բաժին ահազանգել են, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Միսակ Ումրշատյանը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Բերդկունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտաշես Թադևոսյանը իր ավտոմեքենայով Երևանից Գեղարքունիքի մարզ վերադառնալիս Ծովազարդ գյուղի տարածքի ճամփեզրին նկատել է, որ ՎԱԶ 21099 մակնիշի 70 VV 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեկ այլ անձի հետ քաշքշում են Միսակ Ումրշատյանին։
Ինքը կանգնել է և տեսել, որ Մ. Ումրշատյանի դեմքն արյունոտված է, վերջինս էլ իրեն հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել իրեն անծանոթ 2 անձինք։
Գավառի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Ա. Ղռեջյանը և Ռ. Ղռեջյանը ավտոմեքենաները չզիջելու պատճառով վիճաբանել և ծեծի են ենթարկել Մ. Ումրշատյանին, ով եղել է Mercedes մակնիշի 77 ՍZ 977 համարանիշի ավտոմեքենայով։
Ա. և Ռ. Ղռեջյանները, Մ. Ումրշատյանին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել են փախուստի, և մինչ Գավառի ոստիկանները կփնտրեին Ա. և Ռ. Ղռեջյաններին, ովքեր, ըստ տեղեկությունների, հարազատ եղբայրներ են, նրանք ժամեր անց սպանություն և սպանության փորձ են կատարում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/10/1149462/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել էին Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ-փրկարարները: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու Գավառի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ օպերատիվ էին գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև, հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, ժամանել էր նաև Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Լազարյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի, և Գավառի քննչական բաժնի պետ Աքսել Մանուկյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11911 դիտում
13:52 08-11-2014
Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում ձերբակալված ոստիկանության մայորի և փոխգնդապետի գործից
Այս բաժնից
1945 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)