211652_close_icon

Ազատամարտիկին սպանած Գևորգ Սարգսյանը ազատ կարձակվի. Ժամանակ

views-count2990 դիտում article-date 10:25 14-01-2015
«ժամանակ» թերթը գրում է, որ ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը, ըստ Վ. Թումանյանի քույր Մարիետա Թումանյանի, հնարավոր է ազատ արձակվի: Ըստ նրա, Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել, այնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել: Նա նաև նշել է, որ քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: Այս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Տիկին Մարիետան ասել է նաև, ինքը ոչ մի բանի վրա չի զարմանում: Հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր