211652_close_icon
views-count12713 դիտում article-date 11:41 10-01-2015

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ն, Honda-ն և Volkswagen-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն ժամին նշված ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Աշոտ Հարությունյանի վարած Hyundai elantra մակնիշի 27 ՕՍ 442 համարանիշի, Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 38-ամյա Կարեն Հովսեփյանի վարած Honda siervi մակնիշի 26 ՍՏ 941 համարանիշի և Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 43-ամյա Սուրեն Նահապետյանի վարած Volkswagen մակնիշի 13 ՕՏ 868 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Honda siervi-ի վարորդ Կ. Հովսեփյանն ու նրա ուղևորներ՝ Հոկտեմբեր գյուղի բնակիչներ, 35-ամյա Քրիստինե Հարությունյանը, 41-ամյա Արսեն Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ Volkswagen –ի վարորդ Ս. Նահապետյանը ՝ Մեծամորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր