33156 դիտում
11:06 08-10-2019
Ավտովթար Երևանում. բախվել են Honda-ն ու Volkswagen-ը. նրանցից մեկն էլ փլուզել է քարե պատը. Honda-ն բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշեն խճուղի 5/7 հասցեի դիմաց բախվել են Volkswagen մակնիշի 34 OR 038 համարանիշի և Honda մակնիշի 36 NG 821 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, նրանցից մեկն էլ փլուզել է քարե պարիսպը և ավտոմեքենաները առաջ ընթանալով՝ Honda-ն բախվել էլեկտրասյանը, իսկ Volkswagen-ը՝ Honda-ին:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Honda-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, իսկ վթարից հետո դեպքի վայրում մի խումբ երիտասարդներ «աքլորացած» վիճաբանում էին և միայն ոստիկանների միջամտության արդյունքում «բանը տուրուդմփոցի չհասավ»:
Հետաքննչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+