Ֆրասիայում երրորդ օրն է փնտրում են Charlie Hebdo-ի ահաբեկիչներին
Ֆրանսիայի հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ փնտրում են Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում կատարած հանցագործներին: Շարունակվում են եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիների հայտնաբերմանն ուղղված աշխատանքները: Հայտնի է, որ երկու կասկածյալներն ավելի վաղ Ֆրանսիայի հյուսիսում ավտոլիցքավորման կետ էին թալանել:
Ըստ իրավապահ մարմինների, Սաիդը 2011թ-ին Եմենում ռազմական պատրաստության է անցել իսլամիստների մոտ:
Երրորդ կասկածյալը 18-ամյա Ամիդ Մուրադն է, ով ինքնակամ հանձնվել է: