Ի հիշատակ Charlie Hebdo-ի զոհերի՝ այս գիշեր Էյֆելյան աշտարակի լույսերը չեն վառվի
Le Figaro պարբերականը գրում է, որ Charlie Hebdo-ի վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին այսօր Էյֆելյան աշտարակի լույսերը հանգած կլինեն:
Բացի այդ, այսօր Ֆրանսիայի տարբեր հատվածներում լռության րոպե է հայտարարվել, որի ժամանակ երկրի բոլոր ռադիոկայաններով հնչեցվել է Ջոն Լենոնի «Imagine» երգը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին 3 անհայտ զինված անձինք հարձակում են գործել Փարիզի Charlie Hebdo գրասենյակի վրա: Արձակած կրակոցներից մահացել է թերթի 12 աշխատակից, այդ թվում՝ թերթի գլխավոր խմբագիրը: Որպես ահաբեկչության հիմնական պատճառ՝ նշվում է վերջերս թերթում հրապարակված ծաղրանկարները, որոնց գլխավոր «հերոսը» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու Բաքրա ալ-Բաղդադին է: