ԱՄՆ-ն մտադիր է փակել Եվրոպայում իր ռազմաբազաները
Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկայում փակել Եվրոպայում տեղակայված իր 14 ռազմաբազաները, հաղորդում է BBC-ն:
Այդ երկրի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դա թույլ կտա Պենտագոնին տարեկան մինչև 500 մլն դոլար տնտեսել: Ներկա պահին Եվրոպայում 60,000-ից ավելի ամերիկացի զինվոր կա: Նրանցից շատերը ծառայում են Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում:
Պենտագոնը ռազմաբազաները փակելուց հետո մտադիր է իր ուշադրությունը սևեռել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: