Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հաքքարի նահանգի լեռներում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության ռազմական բազաներին:
Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, քրդերի ռազմաբազաներին հարվածելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քուրդ զինյալները Քոբանիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հայտարարել են, որ կհատեն թուրք-իրաքյան սահմանը, որպեսզի միանան Քոբանիում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին: