13741 դիտում
19:35 08-01-2015
Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել տաքսուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Ավետիսյան փողոցն ընկած ճանապարհահատվածում Երևանի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Գասպարյանը Mercedes մակնիշի 56 NN 566 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով և բախվել համընթաց շարժվող Երևանի բնակիչ, 61-ամյա Ռուբեն Հարությունյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 3430 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:
Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ: Արդեն տևական ժամանակ է՝ վարորդները սպասում են «մեծն» ԱՊՊԱ-ի ներկայացուցիչներին, սակայն նրանք դարձել են «Կաղանդ պապ». չկան ու չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն վթարի վայր է ժամանել 1-03 Շտապ օգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարի հետևանքով առողջական ոչ մի խնդիր չունեն:
Ըստ Mercedes-ի վարորդի պատմածի՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհի վրա անգամ աղ ու ավազ չեն լցրել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվել են նաև բաժանարար գոտում տնկված 4 ծառերը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1960 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)